Հայաստանի Ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց
  • ՀԱՅ
  • ENG

Օնլայն վեբինարներ. «ASNET-AM ցանցի ծառայությունների անվտանգ և արդյունավետ օգտագործում»

 

ASNET-AM ցանցի ծառայությունների սպասարկման թիմը կազմակերպում է օնլայն վեբինարների շարք «ASNET-AM ցանցի ծառայությունների անվտանգ և արդյունավետ օգտագործում» վերնագրով, որոնց ընթացքում կներկայացվեն ASNET-AM ցանցի մի քանի ծառայությունների գրագետ, անվտանգ և արդյունավետ օգտագործման սկզբունքներ։ Մասնակիցներին կտրամադրվեն քննարկվող թեմայով արդիական խորհուրդներ և ուղեցույց՝ էլեկտրոնային ձևաչափով:

 

Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր օգտվում են ASNET-AM ցանցի ծառայություններից, այդ թվում՝ ASNET-AM անդամ-կազմակերպությունների ցանցային ադմինիստրատորներին, որոնց մասնակցությունը կենսական է տվյալ կազմակերպության արդյունավետ գործունեության համար: Վեբինարները կանցկացվեն MEET.ASNET.AM հարթակում: Առաջիկա օնլայն վեբինարի տվյալները կարող եք տեսնել նամակի վերջում:

 

Հորդորում ենք միանալ ASNET-AM Telegram ալիքին բոլոր նրանց, ովքեր օգտվում են ASNET-AM ցանցի ծառայություններից: Դրա միջոցով կկարողանաք ստանալ կարևոր ծանուցումներ:

 

TELEGRAM ԱԼԻՔԸ` https://t.me/asnetam