Հայաստանի Ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց
  • ՀԱՅ
  • ENG

Ուրախ ենք տեղեկացնել mirrors.asnet.am ծառայության ընդլայնման մասին: Այժմ ունենք պաշտոնապես գրանցված նոր հավաքածու՝ Rocky Linux distribution (https://mirrors.rockylinux.org/mirrormanager/mirrors):

Հավանաբար գիտեք, որ RedHat ընկերությունը անսպասելիորեն որոշեց կրճատել CentOS 8-ի սպասարկումը 2029-ից մինչև 2021 թվականը և փոխեց CentOS-ը CentOS Stream-ով, որը դարձավ Fedora-ի նման թեստային "upstream" տարբերակ՝ նախկին "downstream" կայուն տարբերակի փոխարեն: Այսպիսով, CentOS-ն այլևս հետաքրքիր չէ կայուն (production) օգտագործման համար, և Red Hat Enterprise Linux (RHEL) անվճար այլընտրանքների շարքում Rocky Linux-ը լավագույններից է:

Rocky Linux-ը տրամադրում է Գրեգ Կուրցերը (Greg Kurtzer)՝ CentOS-ի համահիմնադիրներից մեկը, ով հայտարարել է, որ կրկին սկսելու է նոր նախագիծ՝ CentOS-ի սկզբնական նպատակներին հասնելու համար (ավելին այստեղ՝ https://en.wikipedia.org/wiki/Rocky_Linux & https://rockylinux.org):

ASNET-AM Mirror ծառայությունը տրամադրում է Հայաստանի ՏՏ համայնքին նաև այլ կարևոր Linux տարբերակների պաշտոնական «հայելիները», ինչպես օրինակ՝ Ubuntu և Debian: