Հայաստանի Ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց
  • ՀԱՅ
  • ENG

Black Sea Interconnection Initiative

Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է Սևծովյան միջկապի (Black Sea Interconnection, BSI) նախագծին, որը իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի 7-րդ շրջանակային ծրագրի (FP7) կողմից: BSI նախագիծը հարավկովկասյան երկրների ազգային գիտահետազոտական և կրթական ցանցերի (NREN) միջև ստեղծելու է գերարագ մայրուղային ցանց և կապ համաեվրոպական հետազոտական և կրթական GEANT2 ցանցի հետ:

BSI նախագիծը երկամյա ծրագիր է, որը սկսվել է 2008թ-ի մարտի 1-ին: Տարածաշրջանային ցանցն ու միացումը GEANT2 ցանցին նախատեսված է շահագործման հանձնել 2008թ-ի ավարտին: BSI նախագծում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ):

Նախագիծը ներառում է տարածաշրջանում առկա ին‎ֆրակառուցվածքների փոխմիացման ռազմավարության զարգացումը, միացումների իրականացումը և ստեղծված ցանցի շահագործման աջակցությունը:
Հարավկովկասյան երկրների միջև և GEANT2 ցացնի հետ փոխմիացումների առկայությունը
կնպաստի տարածաշրջանում նոր ծառայությունների ներմուծմանը և կարևոր քայլ կլինի Եվրոպայի հետ տարածաշրջանի գիտական ներուժի ինտեգրմանն ընդառաջ:

BSI նախագծի հիմնական նպատակներն են.

Նպատակ 1 – Հարավային Կովկասում տարածաշրջանային գիտահետազոտական և կրթական պատշաճ ցանցի կառուցումն ու նրա միացումը GEANT2-ին:

    
BSI նախագով կկառուցվի տարածաշրջանային գիտահետազոտական և կրթական ցանց, որը կտրամադրի ին‎ֆրակառուցվածք Հարավային Կովկասի գիտական և ակադեմիական հանրության կարիքների համար և կմիացնի այն համաեվրոպական հետազոտական և կրթական GEANT2 ցանցին` որպես իր գլխավոր նպատակ:

Նպատակ 2 – Հարավկովկասյան գիտական ներուժի ինտեգրումը Եվրոպա

    Ի հավելումն ցանցային միացումների, համագործակցության և հաղորդակցման ին‎ֆրակառուցվածքի ստեղծումն ու պահպանումը կօգնի հաջողությամբ օգտագործել BSI նախագծի արդյունքները: Հասարակության հետ կապի (PR) միջոցառումները և միջնորդ կապերը կխրախուսեն տարածաշրջանի գիտահետազոտական համայնքների ներգրավումը ICT ծրագրերում եվրոպացի գործընկերների հետ` որպես հիմք օգտագործելով BSI նախագիծը, և այն կնպաստի Հարավային Կովկասի և Եվրոպայի միջև թվային անհավասարության (digital divide) հաղթահարմանը:

Նպատակ 3 – Նույնատիպ գիտական համայնքների միջև համագործակցության խրախուսում

    Օգտվողների համայնքների բազմությունը կհասցեագրվի և գործնականում կսպասարկվի ցանցային ին‎ֆրակառուցվածքի ապահովմամբ: Գիտական համայնքների բազմազանությունը, որոնց համար ներկայումս եվրապական էլեկտրոնային ին‎ֆրակառույցները (ուղիղ կապով գրադարանները, գիտափորձերի արդյունքները) խիստ սահմանափակ են կամ ընդհանրապես մատչելի չեն, նույնպես կշահեն: Սեյսմոլոգները, աստղաֆիզիկայի, բարձր էներգիաների ֆիզիկայի, այլ ոլորտի մասնագետները կլինեն օգտառուի հնարավոր վերջնային օգտագործողներ:

BSI նախագծի իրականացումով բազմաթիվ գիտական հետազոտություններից ու կրթական ծրագրերից, ինչպես “Հարավային Կովկասում էլ-հասարակությունների զարգացումը” և SEE-GRID-SCI նախագիծը, սպասվող շահն ավելի արդյունավետ կդառնա: Գործողությունների տարածումը կնպաստի բոլոր մասնակիցների և տարածաշրջանի հետազոտական և կրթական համայնքների բոլոր գիտական ճյուղերի կողմից BSI ին‎ֆրակառուցվածքի լայն օգտագործմանը, կապ կպահպանի նմանօրինակ կամ հարակից նպատակներ հետապնդող այլ համաեվրապական միջոցառումների հետ:

Ծրագրի նպատակն է միավորել սևծովյան շրջանի երկրների ազգային գիտահետազոտական և կրթական ցանցերը բարձր արագագործությամբ համակարգչային կապուղիներով (Եվրոպական Հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի աջակցությամբ):

Մինչև 2010թ. ցանցի մասնագետները համատեղ Արենա հիմնադրամի հետ կազմակերպում էին FP7 EC BSI նախագծի շրջանակներում 2008թ. ստեղծած GEANT2 ցանցին միացնող 34 Մբ/վրկ թողունակությամբ կապուղու սպասարկումը և Հայաստանի գիտակրթական կազմակերպությունների երթուղավորումը այդ կապուղով։